Պաշտպանության նախարարն այցելել է զորավարժարան

25 Мая, 2010 00:00
Հանրապետական հավաքակայանից պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուղևորվել է Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան, տեղում ծանոթացել իր տված ցուցումների համաձայն կատարված աշխատանքներին: 2011 թվականին նախատեսված է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում իրականացվող արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունն անցկացվելու է Հայաստանում և որպես հյուրընկալող կողմ մեր երկիրը պատշաճ կերպով նախապատրաստվում է զորավարժությանը:
Շրջելով զորավարժարանի տարածքում Ս. Օհանյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին, համապատասխան անձանց հետ քննարկել զորավարժության նախապատրաստմանը, զորավարժարանում բարեկարգման աշխատանքներ իրականացնելուն և անհրաժեշտ կահավորմանն առնչվող հարցեր:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться