ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

9 Июня, 2010 00:00
Ս.թ. հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել` հունիսի 10-ից 11-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Կոսովոյի ուժերի և Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով նիստերին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться