Խորհրդակցություն պաշտպանության նախարարությունում
9 Июля, 2010 00:00Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն` նվիրված ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացիկ խնդիրներին և առաջիկա անելիքներին: Խորհրդակցության ընթացքում, որը վարում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին և դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Զեկույցներ են ներկայացվել ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2010-2015թթ. ծրագրի կատարման վերաբերյալ:
Խորհրդակցությունը ևս մեկ անգամ փաստեց, որ ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, զորահավաքային և մարտական պատրաստականության, մարտական հերթապահության ուղղությամբ իրականացված բարեփոխումները, նոր մոտեցումներն ու առաջավոր չափանիշներն արդեն դրական ազդեցություն են ունեցել բանակի մարտունակության որակական բարձրացման վրա:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել բարեփոխումների ուղղությամբ առաջիկա անելիքների վերաբերյալ:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն