Հաղորդագրություն մամուլի համար

19 Августа, 2010 00:00
«Ժամանակ» օրաթերթի 2010թ. օգոստոսի 18-ի 131-րդ համարում տպագրված «Զինվորներին դիրքերից դուրս են տարել պատժելու» վերնագրով հրապարակման հեղինակ Է. Մարտիրոսյանը, անդրադառնալով 28.07.2010թ. մարտական դիրքերից մեկում զինծառայողների սպանության դեպքին, ընդգծել է, թե «քննչական աղբյուրներից» իրենց հասած տեղեկության համաձայն «դեպքի վայրն ամենևին էլ «բլինդաժն» ու նրա մերձակա հատվածը չէ, և որ դեպքը տեղի է ունեցել ընդհանրապես դիրքերից դուրս»:
Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է հետևյալը.
Դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարվել է դեպքի վայրի մանրակրկիտ զննություն, լուսանկարահանում և տեսանկարահանում, կատարվել են բազմաթիվ այլ անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնք թույլ են տալիս պաշտոնապես հայտարարելու, որ դեպքը տեղի է ունեցել զինծառայողների դիակների հայտնաբերման վայրում՝ մարտական հենակետում:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться