Ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

12 Сентября, 2010 00:00
Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին:
Ողջունելով հյուրին, պաշտպանության նախարարը նշեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը ՀՀ պաշտպանական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է:
Կողմերն ընգծեցին ՀՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը և քննարկեցին պլանավորված ռազմական համագործակցության միջոցառումների իրականացումը:
Թինա Քայդենաուն կարևորեց ՀՀ մասնակցությունը միջազգային անվտանգության կայունացման առաքելություններին, հատկապես Աֆղանստանում, և հետագա երկկողմ ջանքերն այդ ասպարեզում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումները:
Ընդգծվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը, կարևորվեց շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը՝ որպես կարևոր գործոն հետագա բանակցային ջանքերի արդյունավետության համար:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться