Զինվորական երդման հանդիսավոր արարողություն

18 Сентября, 2010 00:00
Սեպտեմբերի 18-ին Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, տեղի ունեցավ ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի 2010թ. նորակոչիկ կուրսանտների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն ինստիտուտի հրամանատարական և կուրսանտական անձնակազմը, կուրսանտների ծնողներն ու հարազատները, հյուրեր:

ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները Վարդան Մամիկոնյանի արձանի առջև Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու հանդիսավոր երդում տվեցին: Զինվորական երդման առթիվ կուրսանտներին իր ելույթում շնորհավորեց ՀՀ պաշտպանության նախարարը: Ս. Օհանյանը կարևորեց բանակի համալրումը բանիմաց և պատրաստված սպաներով, հաջողություն մաղթեց կուրսանտներին ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում, վստահություն հայտնեց, որ նրանք կշարունակեն ու կզարգացնեն ռազմական ինստիտուտում ձևավորված զինվորական և ուսումնական ավանդույթները: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться