Պարզաբանում

30 Сентября, 2010 00:00
«Հայկական ժամանակ» օրաթերթի 28.09.2010թ. համարում հրապարակված տեղեկատվությունը N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Հովհաննես Սամվելի Բաղդասարյանի առողջական վիճակի վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը:
Զորամասում 09.09.2010թ. տեղի ունեցած միջադեպի հետևանքով Հ. Բաղդասարյանը հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել որովայնի շրջանում և նույն օրը վիրահատվել է, ստացել է համապատասխան բուժօգնություն: Հ. Բաղդասարյանի բուժումը շարունակվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, նրա ոտքը չի անդամահատվել և առողջական վիճակը բավարար է:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться