Մամուլի հաղորդագրություն

28 Октября, 2010 00:00
Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի դեսպան Միքայել Պոստլին և ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելներին:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց ՀՀ պաշտպանական քաղաքականությունը և անվտանգության միջավայրը: Ս.Օհանյանը կարևորեց ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում Ավստրիայի հետ իրականացվող ռազմական համագործակցությունը` նշելով, որ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափով ռազմաքաղաքական երկխոսությունը նպաստում է ռազմական մի շարք ուղղություններում, հատկապես խաղաղապահության մեջ ստանալ ավստրիացի մասնագետների խորհրդատվական աջակցությունը:

Հայաստանում Ավստրիայի դեսպան Մ.Պոստլինը, կարևորելով հայ-ավստրիական ռազմական համագործակցությունը և պաշտպանական հարցերի շուրջ բաց ու թափանցիկ քննարկումները, նշել է, որ Ավստրիան լիովին աջակցում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված Հայաստանի ջանքերին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться