Մամուլի հաղորդագրություն

2 Ноября, 2010 00:00
Ս.թ. նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանին և Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին: Շնորհավորելով Հայաստանի պետական ագրարային համալսարանի և Հայաստանում տնտեսագիտական կրթական ավանդույթների հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ` Ս.Օհանյանը նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում որակական դրական փոփոխությունները անմիջականորեն կարող են արտահայտվել բանակում` այն համալրելով գրագետ ու հայրենասեր զինվորներով:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը` այն համարելով բանակ-հասարակություն կապի կարևոր օղակ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться