Փորձագիտական քննարկում ՀՀ պաշտպանության նախարարությունում

3 Ноября, 2010 00:00
Նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ-ի վերլուծական կենտրոնի` «ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները» խորագրով մշակմանը նվիրված փորձագիտական քննարկում: Քննարկմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության, սփյուռքի նախարարությունների, գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ և այլք: Ողջունելով ներկաներին և կարևորելով երկրի անվտանգության խնդիրներին օժանդակող նման նախաձեռնությունը, պաշտպանության նախարարը նշեց, որ ԱՌՀԻ-ին իր առջև դրված խնդիրներն իրականացնում է պատշաճ մակարդակով: Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաև պաշտպանության և սփյուռքի նախարարությունների համատեղ իրականացրած բազմաթիվ ծրագրերին:

«ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները» խորագրով մշակման մեջ ներառված են Հայաստան-Սփյուռք կապի կազմակերպման և զարգացման, անվտանգության խնդիրների լուծման գործում Սփյուռքի ներուժի օգտագործման խնդիրները, այլ հարցեր: Ուղենիշների մշակման գործում իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի և Սփյուռքի մի շարք փորձագետներ: Փորձ է արվել ԱՄՆ-ի հայկական լոբբիստային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա մշակել Սփյուռքի համախմբման, հայաստանակենտրոն զարգացման և Սփյուռքի նկատմամբ Հայաստանի քաղաքականության համակարգման ուղենիշները: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться