ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց զորավարժարան

3 Ноября, 2010 00:00
Ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի զորավարժարան: Զորավարժարանի տանկային ուղեգծում Սեյրան Օհանյանը հետևել է կրակային պատրաստության, իսկ զորային հրաձգարանում` հրաձգության վարժանքներին: Լավագույն ցուցանիշներ արձանագրած զինծառայողները ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել են հուշանվերներով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться