Մամուլի հաղորդագրություն

21 Июля, 2017 17:55
Ամփոփվել են 5-րդ բանակային զորամիավորման 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները:

Մարտական պատրաստության վիճակը վերլուծելիս նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նախանշված բոլոր միջոցառումները: Մարտական կրակի ուղեկցությամբ և 2016թ. ապրիլյան պատերազմի փորձի կիրառմամբ կազմակերպվել են նաև ցուցադրական ու մարտավարական զորավարժություններ:    

Միաժամանակ, բոլոր օղակների հրամանատարների նպատակաուղղված աշխատանքի արդյունքում դրական տեղաշարժ է արձանագրվել զորամիավորման ստորաբաժանումներում զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման և դաստիարակչական աշխատանքների դրվածքի բարելավման ասպարեզներում:

Եզրափակիչ խոսքում զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներին բարձր արդյունքների համար` հորդորելով մշտապես զբաղվել ինքնակրթությամբ, իսկ առաջադրանքները կատարելիս կիրառել ժամանակակից լուծումներ և մշակել մարտական խնդիրների կատարման առավել արդիական եղանակներ:

  • Поделиться