Տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
28 Марта, 2017 13:25Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգով սահմանված դրույթները, խնդրահարույց հարցերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:
Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է հայրենիքի մի շարք պաշտպանների մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները: