Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
9 Ноября, 2016 17:48ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ:
Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդը:
Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկայիս մակարդակը, այդ թվում նաև` պաշտպանական բնագավառում, քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղիները: