Քննարկվել են ռազմաբժշկական ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր ուղիները
18 Октября, 2016 17:16Հոկտեմբեր 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ալեքսեյ Եսկովի հանդիպումը, որը կազմակերպվել էր «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև կազմակերպված հանգստի և առողջարանային բուժման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման նախապատրաստման շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համաձայնագրի ստորագրման նպատակահարմարությունը, համաձայնագրով սահմանվող ընդհանուր պարտավորությունները, ռազմաբժշկական ոլորտում համագործակցության հետագա հնարավոր ուղիները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնեղ այլ հարցեր: ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը ծանոթացրել է Բելառուսի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պատվիրակության անդամներին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության խնդիրներին, ոլորտի զարգացմանը և բարելավմանը միտված ծրագրերին: Գնդապետ Ալեքսեյ Եսկովն իր հերթին ներկայացրել է Բելառուսի ՊՆ ռազմաբժշկական վարչության գործունեության կարգին և խնդիրներին: