Հայաստանում էր համատեղ խորհրդատվական խումբը
23 Сентября, 2016 15:29ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում խմբի անդամները քննարկել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հիմնական եզրահանգումները կյանքի կոչելու և հաստատութենացնելու հարցերը, համաձայնեցվել են այս ուղղությամբ խորհրդատվական խմբի հետագա աջակցության կարիքները:
Այցի ընթացքում խորհրդատվական խումբը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներին է ներկայացրել «Մարդկային ռեսուրսների կառավարումը և պրոֆեսիոնալ ռազմական կրթությունը» խորագրով բանախոսություն:
Ռազմավարական վերանայման եզրահանգումների իրագործմանն օժանդակող խորհրդատվական խմբի այցի արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել խորհրդատվական խմբի աջակցությունը, նախանշվել են նաև հետագա ջանքների կենտրոնացման ուղղությունները: