Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման վերաբերյալ շտաբային բանակցություններ

23 Декабря, 2010 00:00
ՀՀ և ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ:
Նախատեսվում է լրամշակել և հաստատել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաև քննարկել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться