Մեկնարկել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան
17 Августа, 2016 16:27ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և առանձնազրույցը գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական ռազմական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափով անցկացվող օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին հայ և բելառուս զինվորականների համատեղ մասնակցությանը վերաբերող խնդիրներ, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
Քննարկվել են նաև երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև 2016թ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքն ու առաջիկա աշխատանքային ուղղությունները:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը հանդես են եկել հայտարարությամբ: