Բանակի ուսումնական նոր փուլի մեկնարկը

11 Января, 2011 00:00
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է զինված ուժերի հրետանային զորամասերից մեկը:
Կարևորելով յուրաքանչյուր զինծառայողի գիտելիքներն ու մարտական պատրաստությունը` պաշտպանության նախարարն ասել է, որ դրանից է կախված մեր զինված ուժերի մարտունակությունը:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է զինծառայողներին ուսումնական նոր փուլի կապակցությամբ և նշել, որ ուսումնական գործընթացը, հանդիսանալով զինված ուժերի մարտական պատրաստության կարևոր բաղադրիչը, 2011 թվականին լինելու է պաշտպանության նախարարության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:
  • Поделиться