ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

14 Января, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին հայ-բուլղարական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար` ՀՀ պաշտպանության նախարարը Տոդոր Ստայկովին հանձնել է «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться