ՀՀ ԶՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

18 Января, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ ԶՈՒ ազգային խորհրդանշաններով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի առաջարկների մրցույթ:

Մրցույթի մասնակիցները պետք է առաջարկեն համազգեստի և տարբերնշանների հետևյալ տարբերակները` - ուսադիրների, գլխարկանշանների, զորատեսակների /համազորային, զրահատանկային, ավտոմոբիլային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, ռազմաօդային ուժերի, բժշկական ծառայության, ինժեներական, հատուկ նշանակության, կապի զորքերի և խաղաղապահ զորքերի/ խորհրդանշանների, զինվորական կոչումների տարբերանշանների և թևքանշանների տաբերակներ, - տոնական և ամենօրյա համազգեստ /ռազմաօդային ուժերի և մյուս զորատեսակների/` սպայական, ենթասպայական, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների և սաների համար, - պատվոպահակային վաշտի և նվագախմբի շքերթային և տոնական համազգեստների տաբերակներ: Առաջարկվող խորհրդանշանները պետք է ունենան ազգային խորհրդանշական իմաստ և համապատասխանեն զինանշանագրության պահանջներին: Հաղթող առաջարկների համար սահմանվում է հետևյալ մրցանակային ֆոնդը` - լավագույն խորհրդանշանի դիզայնի առաջարկ` /ուսադիրներ, զինվորական կոչումների տարբերանշաններ, զորատեսակների խորհրդանշաններ, թևքանշաններ և գլխարկանշաններ/ - 3 000 000 ՀՀ դրամ, - լավագույն համազգեստի դիզայնի առաջարկ` 1 000 000 ՀՀ դրամ, - պատվո պահակային վաշտի և նվագախմբի համազգեստի լավագույն առաջարկ` 1 000 000 ՀՀ դրամ: Մրցութային առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետը` 2011 թվականի փետրվարի 28: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում:
  • Поделиться