ՀՀ պաշտպանության նախարարության 2010 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքներ

19 Января, 2011 00:00
ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 37-րդ, 38-րդ, 39-րդ և 40-րդ կետերի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում ենթակա էին ՀՀ կառավարություն ներկայացման Հայաստանի Հանրապետության հետևյալ օրենքների նախագծերը.

1) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն, հավանության արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Նախագիծն ընդգրկվել է ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեծ օրակարգում, քննարկվել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում, որի կողմից առաջարկություն է ներկայացվել մինչև նախագիծն 1-ին ընթերցմամբ քննարկելը` այն ներկայացնել միջազգային փորձաքննության: Ներկայումս օրենքի նախագիծը ներկայացված է միջազգային փորձաքննության:

2) «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն, քննարկվել ՀՀ կառավարության կողմից, որի արդյունքներով այն հետ է վերադարձվել լրամշակման: Ներկայումս օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությանը: 3) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն, հավանության արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: 4) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: Օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն, հավանության արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: ՀՀ կառավարության 2010 թվականի գերակա խնդիրների ցանկի 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության ուղղությամբ գերակա խնդիրներ են ճանաչվել` - ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացումը, - ՀՀ զինված ուժերի համալրման և հաստիքակառուցվածքային համակարգի կատարելագործումը` խաղաղ և պատերազմի ժամանակ, - սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացումը: Նշված գերակա խնդիրների իրականացման ուղղությամբ նախատեսված համապատասխան աշխատանքները կատարվել են ամբողջությամբ, իրականացվել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական փուլը, զինված ուժերի համալրման և հաստիքակառուցվածքային համակարգում կատարվել են փոփոխություններ, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքում արդիականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի մի շարք տեսակներ:
  • Поделиться