Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

24 Января, 2011 00:00
ՀՀ զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ս.թ. հունվարի 27-ին և 28-ին տեղի կունենան հետևյալ միջոցառումները.

Հունվարի 27-ին`
ժամը 10.00-ին - Հայոց բանակին նվիրված Սուրբ պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում,
ժամը 11.00-ին - Հայոց բանակին նվիրված գոհաբանական մաղթանք ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում և զորամասերի մատուռներում,
ժամը 17.30-ին - ՀՀ ԶՈւ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ: (Միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները: Լրագրողներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի հունվարի 27-ին` ժամը 16.30-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից):

Հունվարի 28-ին` ժամը 11.00-ին - ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմի և ազատամարտիկների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրություն և Լռության րոպե, ժամը 17.00-ին - Բանակի օրվան նվիրված տոնական համերգ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться