Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջև 2011 թվականի երկկողմ համագործակցության պլանը

25 Января, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Շոհան Շմիթին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը` նշելով, որ համագործակցությունը հատկապես աշխուժացել է` Աֆղանստանում գերմանական խաղաղապահ ուժերի հրամանատարության ներքո հայկական խաղաղապահ զորախմբի առաքելության արդյունքում:

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջև 2011 թվականի երկկողմ համագործակցության պլանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться