Մամուլի հաղորդագրություն
7 Апреля, 2016 01:28Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով սեփական պաշտպանական գերատեսչությանը, տեղեկատվություն են տարածել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից նախիջևանյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ դիրքերի գնդակոծման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և բացահայտ ապատեղեկատվություն է: