ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2011» օպերատիվ-տակտիկական զորավարժության նախապատրաստական քննարկումներ

7 Февраля, 2011 00:00
2011թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացելիք ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն-2011» օպերատիվ-տակտիկական զորավարժության անցկացման վերաբերյալ նախնական քննարկումներին մասնակցելու նպատակով ս.թ. փետրվարի 7-ին Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորությամբ:
Փետրվարի 8-ից 9-ը անցկացվող խորհրդակցությանը, որին ՀՀ ԶՈՒ պատվիրակությունից բացի մասնակցելու են ՌԴ ՊՆ, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները, կքննարկվեն զորավարժության նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться