Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

16 Февраля, 2011 00:00
Ս.թ փետրվարի 17-ին, ժամը 17.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ ՊՆ օտար լեզվի կենտրոնի ռուսաց լեզվի լսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, պաշտոնատար այլ անձինք:
Միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցները: Լրագրողներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի փետրվարի 17-ին, ժամը 16.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться