Ընդունելություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

1 Декабря, 2015 14:12
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին ՀՀ-ում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

 

  • Поделиться