Մամուլի հաղորդագրություն

6 Февраля, 2015 00:00
Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - Մեծ Բրիտանիա և Հայաստան - ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ի թիվս այլ հարցերի՝ կողմերն անդրադարձ են կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի դրույթների համաձայն պաշտպանական ոլորտում կանանց դերի հստակեցման, նրանց իրավունքների պաշտպանության հարցերի ուղղությամբ համակարգման աշխատանքներին` գոհունակություն հայտնելով այս ոլորտում առկա ձեռքբերումների կապակցությամբ:
  • Поделиться