Մամուլի հաղորդագրություն

27 Сентября, 2014 00:00
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավոեիդիսին:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիս Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
  • Поделиться