Մամուլի հաղորդագրություն
15 Апреля, 2014 00:00Ապրիլի 15-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել են ականի վրա:
Ստացած վնասվածքներից Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը մահացել է: Գաբրիել Հրաչի Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Ռաֆիկ Մուղդուսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով կոչ ենք անում սահմանամերձ գոտիների բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ուշադիր լինել և հետևել ականապատ տարածքներում տեղադրված նախազգուշական նշաններին: