Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2014թ. ծրագիրը

20 Декабря, 2013 00:00
Ս.թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագրի ամփոփումը:

Ամփոփմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը գերազանց գնահատեցին կատարված աշխատանքները` նշելով, որ համագործակցությունը մեծապես նպաստել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման և լավ կառավարման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների ինստիտուցիոնալիզացմանը: Ամփոփումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ստորագրեցին ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2014թ. ծրագիրը:
  • Поделиться