Տեղի է ունեցել «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի շնորհանդեսը

25 Января, 2013 00:00
ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր:

Աշխատության մեջ առաջին անգամ ծավալուն ներկայացվում են հայկական մատենագրության, ճարտարապետության, պատկերաքանդակների, լուսանկարների եւ նյութական մշակույթի այլ օրինակներում պահպանված հայկական զինանշանները, դրոշները, պետական ու ազգային խորհրդանշանները: Ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին և կարևորելով Հայկ Դեմոյանի կատարած աշխատանքը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ շնորհանդեսը տեղի է ունենում ՀՀ զինված ուժերի 21-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակեպված միջոցառումների շրջանակում: «Սա պետք է զինվորականների համար յուրատեսակ դասագիրք և սեղանի գիրք լինի»,- շեշտել է պաշտպանության նախարարը:
  • Поделиться