Հայտարարություն
14 Марта, 2013 00:00ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ նախաձեռնել է զորակոչի և զինվորական ծառայության հետ կապված անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Ձեզ հուզող հարցերին կպատասխանեն բարձրակարգ և փորձառու իրավաբաններ: Խորհրդատվությունը տրամադրվելու է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնում, որը գտնվում է ք.Երևան, Օրբելի 6/148 հասցեում: Մինչ այցելությունը խնդրում ենք աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, գրանցվել 060 545-600 հեռախոսահամարով: