Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Գիտելիքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

1 Сентября, 2012 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 1-ի այցելել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոց և ներկա գտնվել Գիտելիքի և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Նախարարը դպրոց է ուղեկցել առաջին դասարանցի որդուն:

Այցելության շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպել է դպորցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ: Շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ պաշտպանության նախարարը նրանց մաղթել է հաջողություններով լի ուսումնական տարի: Իր խոսքում Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունները ներկայումս կցված են զորամասերին և պաշտպանական գերատեսչությունը նախնական զինվորական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության, գաղափարական պատրաստության տարաբնույթ միջոցառումներ է անցկացնում դպրոցների և բուհերի հետ: Սեյրան Օհանյանի խոսքերով՝ վերջին տարիներին այդ աշխատանքները ավելի արդյունավետ բնույթ են կրում, քանի որ պարբերաբար կատարելագործվում և ժամանակակից ստանդարտներին է համապասխանեցվում ուսումնանյութական բազան, բացի այդ՝ հետևողական աշխատանք է տարվում նախնական զինվորական պատրաստության ուսուցիչների՝ զինղեկների կարողությունների ու հմտությունների բարձրացման ուղղությամբ:
  • Поделиться