Ինտելեկտուալ խաղ նվիրված գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձին

5 Ноября, 2012 00:00
ՀՀ պաշտպանության նախարարության «Սարդարապատ» հուշահամալիրում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտի հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՄովսՍիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված հոբելյանական հանձնաժողովի կողմից կազմակերպվող հերթական միջոցառումը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախաձեռնությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղին մասնակցել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ու մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտների և Երևանի ու Արցախի պետական համալսարանների ուսանողների թիմերը: Ժամանակաշրջանի լավ իմացության շնորհիվ հաղթեցին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները, ովքեր, ինչպես նաև թիմերի ավագներ` կուրսանտներ Նորայր Գևորգյանը, Արմեն Ռուշանյանը, ուսանողներ Զինա Կասյանն ու Գոհար Բաղդասարյանը պարգևատրվեցին ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պատվոգրերով և ՀՀ պաշտպանության նախարարության հրատարակած «Սարդարապատի հերոսը. գեներալ Մովսես Սիլիկյան» ու «Գարեգին Նժդեհ» գրքույկներով և «Սարդարապատ» հուշահամալիրին նվիրված տպագիր ու էլեկտրոնային ուղեցույցներով: Իրենց ելույթներում և՛ անդամները, և՛ ժյուրիի նախագահ, ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը գոհունակությամբ նշեցին Երևանի պետական համալսարանի ու Արցախի պետական համալսարանի ուսանողների քաջատեղյակությունն առավելապես ռազմական թեմատիկային վերաբերվող հարցերին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին հուշահամալիրի տնօրեն Կարեն Արիստակեսյանին` խաղի կազմակերպմանը ցուցաբերած մեծ աջակցության համար: Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի առաջարկով որոշվեց հայ ազգային ազատագրական պայքարի հերոսներին նվիրված հաջորդ ինտելեկտուալ խաղը կազմակերպել Արցախում:
  • Поделиться