Հայտարարություն

2 Октября, 2012 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունը Բանակի օրվա և ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում 2013թ. հունվարի 28-ին կազմակերպվող տոնական հանդիսության համար հայտարարում է 1 ժամ 30 րոպե տևողությամբ համերգային միջոցառման սցենարի մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել համերգային միջոցառման սցենարը և ծախսերի նախահաշիվը: Ներկայացվող ծրագրում պետք ներառված լինեն հետևյալ աշխատանքները. 1. բեմի ձևավորում (դեկորներ, լուսաձայնային սարքավորումներ, լեդեր), 2. նոր երգերի ու պարերի ստեղծում և կենդանի կատարում, 3. բանակային թեմաներով գովազդային պաստառների և տեսահոլովակների պատրաստում, 4. դիզայներական նոր մոտեցմամբ բուկլետների և հրավիրատոմսերի պատրաստում, 5. շքամուտքի և ճեմասրահի (ֆոյե) տոնական ձևավորում: Մրցույթին ներգրավվող հայտատուներն իրենց փաթեթները պետք է ներկայացնեն ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն (ք. Երևան, Բագրևանդի 5) մինչև ս.թ. հոկտեմբերի 25-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 29-44-42 հեռախոսահամարով:
  • Поделиться