Մամուլի հաղորդագրություն

12 Сентября, 2012 00:00
Սեպտեմբերի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 45 շենքի մոտ «ԲՄՎ 316 A» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:

Պատահարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել և նույն օրը ժամը 16:10-ին ք. Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, փոխգնդապետ Սիմավոն Կելերի Գրիգորյանը՝ ծնված 1981թ., ում վիճակը միջին ծանրության է, նույն զորամասի ավագ լեյտենանտ Աղասի Քերոբի Մկրտչյանը՝ ծնված 1977թ., վիճակը՝ միջին ծանրության, և կապիտան Հարություն Մովսեսի Նավասարդյանը՝ ծնված 1985թ.: Վերջինս չի տուժել: Կատարվում է հետաքննություն:
  • Поделиться