Մամուլի հաղորդագրություն

4 Июля, 2012 00:00
2012թ. հուլիսի 5-ին Կալինինգրադում (Ռուսաստանի Դաշնություն) կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր Կալինինգրադ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգում ընդգրկված ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող քսանից ավելի հարցեր: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ:
  • Поделиться