Մամուլի հաղորդագրություն

30 Июня, 2012 00:00
Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստությանը, զինվորական կարգապահությանը, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հարցեր:

Հաշվետու զեկույցներով և ելույթներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ վարչությունների պետեր, զորամիավորումների, զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարներ: Ներկայացվել են ԶՈՒ մարտական պատրաստության, զինվորական կարգապահության վիճակն ու առկա խնդիրները, մարտական հերթապահության կազմակերպման ու իրականացման, զգոնության բարձրացման ուղիները: Կոլեգիայի նիստի աշխատանքներն ամփոփել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան: Նշելով, որ քննարկված բոլոր հարցերն անմիջականորեն առնչվում են զորքերի մարտունակությանը, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը կատարում են առաջադրված բոլոր խնդիրները` ապահովելով սահմանների անառիկությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը: Կոլեգիայի նիստի շրջանակներում ՀՀ ԶՈՒ մի խումբ զինծառայողների պարգևատրվել են ՀՀ պետական և գերատեսչական շքանշաններով ու մեդալներով:
  • Поделиться