Հարգանքի տուրք անհայտ կորած ազատամարտիկներ հիշատակին

29 Июня, 2012 00:00
Հունիսի 29-ին` Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» պանթեոն` Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամներ, Արցախյան պատերազմի վետերաններ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այցելուները ծաղիկներ են դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Զորավարի շիրիմներին: Նույն օրը ՀՀ Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվան: Ելույթ ունեցողներն անդրադարձել են Արցախյան ազատամարտի հերոսական դրվագներին, հիշել են կորցրած մարտական ընկերներին` խոնարհվելով Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի առջև: Միջոցառման ընթացքում Արցախյան ազատամարտում ցուցաբերած արիության համար և Անհայտ կորած ազատամարտիկների օրվա կապակցությամբ մի խումբ ազատամարտիկներ հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:
  • Поделиться