Մամուլի հաղորդագրություն

28 Июня, 2012 00:00
Ս.թ. հունիսի 25-ից 27-ը անցկացվել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը, որում ներգրավված էին ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձիք: Վարժանքների նպատակն էր բարձրացնել համապատասխան կառույցների պատրաստվածության մակարդակը ռազմական դրության պայմաններում:

Համատեղ վարժանքների արդյունքներն ամփոփվել են հունիսի 27-ին հրավիրված խորհրդակցության ընթացքում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշել է, որ անցկացված վարժանքները առավելագույնս ծառայել են իրենց նպատակին, նախանշվել են հետագա աշխատանքների ուղղություններն ու ծավալները:
  • Поделиться