Մամուլի հաղորդագրություն

18 Июня, 2012 00:00
Ս.թ. հունիսի 17-ի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:

Ս.թ. հունիսի 17-ի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցելու է ՆԱՏՕ-ի ռազմավարական ռազմական գործընկերների ամենամյա համաժողովին, որն անց է կացվում Հյուսիսատլանտյան Դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո: Համաժողովի ընթացքում, որը նախագահելու է վերափոխումների դաշնակցային հրամանատար, գեներալ Ստեֆան Աբրիելը (Ֆրանսիայի ՌՕՈւ), քննարկվելու են ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը և պաշտպանական կարողությունների զարգացմանն առնչվող թեմաներ:
  • Поделиться