Մարզական միջոցառում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

31 Мая, 2012 00:00
Ս.թ. մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարության և հաշմանդամների «Սատար» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ վարչական համալիրի բասկետբոլի խաղահրապարակում կազմակերպվել էր մարզաձևի ցուցադրական հանդիպում «Բազե» և «Արծիվ» թիմերի միջև: Թիմերի կազմերում ընդգրկված էին Արցախյան ազատամարտի մասնակից և զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած մարզիկներ:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մարզական միջացառման կազմակերպիչները և մի խումբ մարզիկներ պարգևատրվեցին «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալներով և պատվոգրերով: «Սատար» ՀԿ-ն հիմնադրվել է 2012 թ. հունվարին: Այս կարճ ժամանակահատվածում կազմակերպությունը հասցրել է իրականացնել մի շարք միջոցառումներ՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձերին:
  • Поделиться