Պետությունն օժանդակում է զինծառայողներին կրթական հաստատություններ ընդունվելու գործում

31 Мая, 2012 00:00
ՀՀ կառավարության սոցիալական բարեփոխումների ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերում իրականացվում է կրթական ծրագիր:

Ծրագրի նպատակն է զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների և առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու զինծառայողների նախապատրաստումը ՀՀ բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: Կրթական ծրագիրն առայժմ կրում է պիլոտային բնույթ և դեռևս իրականացվում է հանրապետության երկու զորամասերում: http://gov.am/am/hraparakum/item/282/ ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597- Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության(ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը Կարգի համաձայն՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննություններըդ րական միավորներով հանձնելու դեպքում` 1) անվճար ուuուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրu (առանձին մրցույթով)` ըuտ մաuնագիտությունների` ՀՀ կառավարության կողմից հաuտատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին (Կետ 107, 1-ին ենթակետ) https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2012/04/12_0597.pdf
  • Поделиться