Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում

26 Мая, 2012 00:00
Ս.թ. մայիսի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Երիտասարդություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:

Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երիտասարդական կազմակերպության ծավալած գործունեությունը և իրականացրած ծրագրերը: «Ռազմահայրենասիրական դաստիարակությունը երկրի ռազմական ներուժի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Եվ այդ տեսանկյունից մենք պետք է լավ նախապատրաստենք մեր երիտասարդներին՝ Հայաստանի անվտագությունը լավագույնս ապահովելու համար»,- նշել է Սեյրան Օհանյանը: «Երիտասարդություն» ՀԿ անդամները հանդիպման ընթացքում ներկայացրել են կազմակերպության գործունեությունը, իրականացրած ծրագրերի և աշխատանքների արդյունքները, առաջարկներ են ներկայացրել նաև համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ: «Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը 2011 թվականից իրականացնում է «Համահայկական բանակ շարժում» ծրագիրը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ երիտասարդների համարը, որի ընթացքում այցելություններ են կազմակերպվում զինված ուժերի զորամասեր: Այցելությունների ընթացքում երիտասարդները ծանոթանում են զինվորական առօրյային, զորամասերում կազմակերպում են մշակութային, մարզական միջոցառումներ: «Համահայկական բանակ շարժում» ծրագրի մասնակիցների համար կազմակերպվում են նաև դասընթացների՝ նվիրված հայկական բանակի և հայ ռազմի պատմությանը, այլ թեմաների:
  • Поделиться