ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է

22 Мая, 2012 00:00
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում ս.թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մեկամյա ժամկետով սպայական դասընթացներ:

Դասընթացներին կարող են մասնակցել պարտադիր զինվորական ծառայության 2012թ. գարնանային զորակոչին ենթակա քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկները: Դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկները պետք է դիմեն տարածքային զինկոմիսարիատներին: Դասընթացները կազմակերպվելու են հետևյալ մասնագիտություններով. 1.ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում - հրետանավոր, 2.ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում - ՀՕՊ, կապավոր: Ընտրված զորակոչիկների հետ ս.թ. հուլիսի 1-ից ինստիտուտներում կանցկացվի երիտասարդ զինվորի ծրագրով 8 շաբաթյա դասընթաց, որից հետո նրանց հետ կկնքվեն մեկամյա ուսուցման ժամկետով սպայական դասընթացին մասնակցելու և հետուսումնական երեք տարվա պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագրեր: Ուսումնառության ավարտին զինծառայողներին կշնորհվի սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում և վիճակահանության կարգով նրանք կնշանակվեն դասակի հրամանատարի համապատասխան պաշտոնների: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 29-45-84 հեռախոսահամարով:
  • Поделиться