Սեյրան Օհանյանն ընդունել է սփյուռքահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին
12 Мая, 2012 00:00Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է սփյուռքահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել ազգային բանակի ռազմական բժշկության զարգացման գործում:
Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը կարևորել է բարերարների ավանդը ռազմաբժշկական հաստատություններին արդիական սարքավորումների ներդրման գործում, շնորհակալություն է հայտնել օգտակար խորհրդատվության և ազգանվեր գործունեության համար:
ՀՀ պաշտպանության նախարարը Վարդգես և Մերի Նաջարյաններին պարգևատրել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով: