Ապագա սպան մասնակցել է միջպետական համաժողովին

4 Мая, 2013 00:00
Ս.թ. ապրիլի 25-26-ը ՌԴ Վոլգոգրադ քաղաքում կայացավ «Միասնությամբ նվաճված Մեծ հաղթանակ, Կովկասի ժողովուրդները Ստալինգրադի ճակատամարտում» թեմայով երրորդ միջպետական պատմամշակութային համաժողովը, որը կազմակերպվել էր ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության կողմից:

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր պետությունների շուրջ 120 ներկայացուցիչ: Համաժողովի նպատակն էր ստեղծել պատմաբանների միջպետական համագործակցություն, նոր սերնդի մեջ սերմանել հարևան պետությունների, նրանց պատմության, պատմական իրադարձությունների հանդեպ հետաքրքրություն, կատարել պատմական ակնարկ` Հայրենական մեծ պատերազմի հետևանքների և արդյունքների մասին: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 1-ին կուրսի սան Գուրգեն Մկրտչյանը, ով միջոցառման ժամանակ պատշաճ ներկայացրել է Հայաստանը և կազմակերպիչների կողմից բարձր գնահատականի է արժանացել ակտիվ մասնակցության, ապագա հայ սպայի արժանապատիվ կեցվածքի համար:
  • Поделиться