Մարտի 5-ին` ՀՀ Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «ՄԵԾԱՐԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ» խորագրի ներքո տեղի կունենան հետևյալ միջոցառումները

3 Марта, 2012 00:00

Ժամը 10.00-ին - ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, Երևանի կայազորի զորմասերի անձնակազմի և հասարակայնության ներկայացուցիչների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակադրության և հարգանքի տուրքի մատուցման արարողություն Վազգեն Սարգսյանի շիրմին, Ժամը 11.00-ին - ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, Երևանի կայազորի զորամասերի անձնակազմի և հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ ծաղկեպսակադրության և հարգանքի տուրքի մատուցման արարողություն Վազգեն Սարգսյանի փողոցում` Սպարապետի կիսանդրու մոտ, Ժամը 13.30-ին – Հիշատակի և ոգեկոչման արարողություն ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում: Հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, Սպարապետի անունը կրող զորամասում: Ծաղկեպսակադրության և հարգանքի տուրքի մատուցման արարողություն տեղի կունենա նաև ԼՂՀ-ում` Շուշի քաղաքում, Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայանալիք միջոցառումը կարող են լուսաբանել պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողները:
  • Поделиться